Ռասիզմ

Ռասիզմ


Ռասիզմ, մի ռասայի նկատմամբ մյուսի գերակայության հավատ, որը հաճախ հանգեցնում է մարդկանց հանդեպ խտրականության՝ պայմանավորված ռասայով կամ էթնիկ խմբով։ Ռասիզմ տերմինը միայն մեկ իմաստ չի արտահայտում։

Ռասիզմի գաղափարախոսության հիմքում հաճախ ընկած է այն միտքը, որ մարդիկ կարող են բաժանվել որոշակի խմբերի՝ կախված իրենց սոցիալական վարքագծից և իրենց բնածին հնարավորություններից, և պետք է նրանց բաժանել ստորադաս և վերադաս խմբերի։ Ինստիտուցիոնալ ռասիզմի պատմական օրինակները ներառում են հոլոքոստը, ռասայական բաժանման համակարգը Հարավային Աֆրիկայում, ստրկությունը և սեգրեգացիան Միացյալ Նահանգներում, ստրկությունը Լատինական Ամերիկայում։ Ռասիզմը նաև շատ գաղութային նահանգներում և կայսրություններում հասարակական կազմակերպությունների անբաժան մասն էր։

Մինչդեռ ռասա կամ էթնիկություն հասկացությունները ժամանակակից հասարակական գիտություններում դիտվում են որպես տարբեր, երկու տերմիններն էլ ունեն հավասարարժեքության երկար պատմություն և օգտագործվել են նույն իմաստով ժողովրդի շրջանում և հին հասարակական գիտությունների գրականություններում։ «Էթնիկությունը» հաճախ օգտագործվում է «ռասա» տերմինին մոտ իմաստով` մարդկանց խմբերի առանձնացում՝ կապված խմբի համար էական կամ բնածին որակներով (օրինակ՝ միասնական նախասիրություն կամ ընդհանուր վարքագիծ)։ Հետևաբար, ռասիզմ կամ ռասայական խտրականություն հասկացությունները հաճախ օգտագործվում են նկարագրելու համար խտրականությունը էթնիկական կամ մշակութային հիմքերով։ Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության մասին կոնվենցիայի՝ չկա տարբերություն ռասայական և էթնիկական խտրականությունների միջև։ Նույն կոնվենցիան հետագայում եզրակացնում է, որ ռասայական տարբերությունների վրա հիմնված գերակայությունը գիտականորեն կեղծ է, բարոյապես դատապարտելի, անարդար և հասարակության համար վտանգավոր։ Այն նաև հայտարարեց, որ տեսականորեն կամ գործնականորեն չկա արդարացում ռասայական խտրականության ցանկացած տեսակին։

Ռասիստական գաղափարախոսությունը կարող է դրսևորվել հասարակական կյանքի տարբեր իրավիճակներում։ Ռասիզմը կարող է լինել սոցիալական գործընթացներում, քաղաքական համակարգերում, որոնք խթանում են նախապաշարմունքների արտահայտումը կամ հակակրանքը խտրական գործերում և օրենքներում։ Դրա հետ կապված սոցիալական գործընթացների շարքը կարող է ներառել նատիվիզմը, այլատյացությունը, սեգրեգացիան, հիերարխիան, ազգային գերակայությունը և նմանօրինակ ալ սոցիալական երևույթներ։

Հասարակագիտություն

Ժան Բոդրիարը իր հոդված միջոցով ապացուցում է, որ համաշխարհայնացումն ու ընդհանրականությունը ձեռք
ձեռքի տված չեն գնում, այլ ավելի շուտ հանդես են գալիս մեկը մյուսից բացառված ձևով:

Օրինակ համաշխարհայնացումն իր արտացոլումն է գտնում տեխնիկաների, շուկայի, զբոսաշրջության, տեղեկատվության միջոցով, իսկ ընդհանրականությունը` արժեքների, մարդու իրավունքների, ազատության, մշակույթի, ժողովրդավարության բնագավառներում:

Նախ և առաջ համաշխարհայնացվում են շուկան, ամեն տեսակ փոխանակությունների ու ապրանքների խռնվածությունը, փողի հավիտենական հոսքը:

Նրա հոդվածները շատ դժվար է կարդացվում ու շատ բարդ է հասկացվում։

Մեկ անգամ անհայտ կորած համընդհանրականը, մեկ անգամ էլ ունիվերսալը վտանգի
ենթարկելով՝ մնում է միայն ամենազոր համաշխարհային տեխնոկառուցվածքը, որը դեմ է առնում կրկին վայրենի դարձած յուրահատկություններին ու հայտնվում ինքնահոս վիճակում:

Նրա հոդվածները խիստ տարբերվում են Պիեռ Բուրդիեի հոդվածներից։ Շատ հեշտ է հասկանալ, հիմնականում հասարակության թեմաներն է առաջ քաշում Պիեռ Բուրդիեն, իսկ Ժան Բոդրիարը խոսում է ա

Հասարակագիտություն

Հոդվածներ․ 2 հոդված 0,5 միավորով։ Հոդվածները վերլուծելու սկզբունքները․

Գրել ընդհանուր 5 նախադասությամբ հոդվածի կամ հեղինակի մասին։

Գրել ինչը դուր եկավ /5 նախադասություն/

Գրել ինչի հետ համաձայն չեք /5 նախադասությամբ/

Գրել եզրակացությունը /5 նախադասությամբ/

Բառերի քանակը 250-300

Թեմաները՝ հասարակական

Հոդված- Պիեռ Բուրդիե ՝ այստեղ

Հոդված- Ժան Բոդրիար՝ այստեղ

Հասարակագիտություն

Պիեռ Բուրդիե- Հանրային կարծիք գոյություն չունի

Պիեռ Բուրդիեն մեզ իր հոդվածի միջոցով ցույց է տալիս ու հիշացնում է հասարակության ամենատարածված խնդիրը։ Հենց հոդվածի սկզբում նա ասում է, որ ոչ մի մտադրություն չունի այլ բաներ ասելու կամ քննադատելու հասարակության կարծիքը, նա ուղղակի փորձել է այս հոդվածի միջոցով առաջ բերել հասարակության կարծիքի խնդիրը։

Մեզ բոլորիս հայտնի է, որ դա մեր օրերում ամենատարածված խնդիրն է։ Պիեռ Բուրդիեն առանձնացնում է երեք կանխադրույթ՝

Առաջին կանխադրույթի համաձայն՝ ողջ հարցաթերթը ենթադրում է, որ բոլորը կարող են ունենալ կարծիք, կամ այլ կերպ
ասած՝ բոլորին մատչելի է կարծիք հայտնել:

Երկրորդ կանխադրույթը ենթադրում է, որ բոլոր կարծիքներն իրար արժեն։

Եվ երրորդ ոչ ակնհայտ կանխադրույթն այն է, որ բոլորին
նույն հարցն ուղղելու պարզ փաստում ենթադրվում է խնդիրների
շուրջ համաձայնության հիպոթեզի առկայությունը, այլ կերպ ասած՝ կա համախոհություն, որ մի շարք հարցեր արժանի են առաջադրված լինելու:

Պիեռ Բուրդիեն դա ամենակարևոր գործառույթն է համարում, հենց թողնել այնպիսի տպավորություն,