Արատես

Ես առաջին անգամ էի Արատեսում։Ես շատ զարմացած էի այդ օրերից քանի որ շատ տպավորիչ էին նրանք։ Առաջին օրը մենք ծանոթացանք տեղանքին  օգնեցինք արվեստագործներին և բարձրացանք մեր ննջարան մեզ մեր կազմակերպիչը թույլ էր  տվել որ կարող ենք գիշերը չքնենք մենք ամբողջ գիշեր զբաղվեցինք երգեր լսեցինք եվ մեր մտքին եկավ որ կարանք բարձրանանք սարի գագաթից արևածագը դիմավորելու։ Մենք բարձրացանք սարը կրակ վառեցինք նստեցինք դիմավորեցինք արևածագը։Իջնելով  մեր ննջարանները հանգստացանք և գնացինք մեր գործերին։ Մեր նախագիծը կատարեցինք` թոնիր վառեցինք և բարձրացանք մեր ննջարաները։ Այդ գիշերը նույն պես շատ լավ անցավ  ուրախացանք եվ հաջորդ որը վերադարձանք Երեվան։Այդ օրերը շատ հիանալի անցավ ինձ շատ դուր եկավ Արատեսը

Քայլք Աշոտ Բլեյանի հետ. Երևանը սեբաստացու աչքերով

Այսօր՝ ժամը 9։00-ին, մենք՝ սեբաստացիներս, Աշոտ Բլեյանի հետ հավաքվեցինք Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտ։ Աշոտ Բլեյանը մեզ պատմում էր Ալեքսանդր Թամանյանի և Կասկադի պատմությունը, մեզ շատ հետաքրքիր էր, որովհետև ես առաջին անգամ էի Կասկադում, ու  մեծ հետաքրքրությամբ էի  լսում այն պատմությունները, որ պատմում էր տիարը։ Մենք, իհարկե, չէինք կարող չբարձրանալ Կասկադի բարձունքը։ Կասկադի աստիճանները բարձրանալուց հետո ուղևորվեցինք դեպի Հաղթանակի զբոսայգի։ Ճիշտ Է, ես շատ էի եղել այդտեղ, բայց երբեք այդքան չէի խորացել այգում և նրա պատմության մեջ։  Ինձ շատ հատաքրքիր էր լսել տիար  Բլեյանին, նա մեզ շատ բաներ պատմեց և սովորեցրեց 2-3 ժամ զբոսնելու ընթացքում։ Հետո մենք ուղևորվեցինք դեպի քոլեջ և այդքանով ավարտեցինք մեր քայլքը հին Երևանեում։ Շատ շնորհակալ եմ տիար Բլեյանին, որ մեզ ցույց տվեց մեր Երևանը։ Ես մի ուրիշ Երևան բացահայտեցի ինձ համար։

Խոր Վիրապ

Մենք առավոտյան ժամը 9։00-ին  սկսեցինք մեր շրջագայությունը։Սկզբում այցելեցինք Խոր Վիրապ եկեղեցին,նաև բաձրացանք խոր վիրապի սար։եվ դրանով չվերջացավ մեր ուղևորոիթյունը նաև մենք այցելեցինք Հրեշտակների ձոր, որը  Հայաստանի կիսանապատներից մեկն է։Մնք շրջեցինք Հրեշտակների ձորով և տեսանք զանազան կենդանիներ հնավոճ քարեր ու սարեր երկար շրջելուց հետո գնացինք Վեդիյի եկեղեցին։Եվ այդքանով վերջացավ մեր ուղեվորությունը շատ հետաքրքիր  անցավ մեր այդ օրվա  ուղեվորությունը: