Տարվա հաշվետվություն

Ահա ավարտվեց իմ ուսման մի տարին։Տպավորիչ օրեր ունեցա քոլեջում,անսովոր զգացողություն։Քոլեջում սովորեցի այն ինչ չեմ սովորել դպրոցում։ Քոլեջ մտնելուն պես ամենինչ անսովոր էր չուն էի ընկերներ բայց երբ սկսեցի մասնակցել քոլեժ նախագծերին`ճամփորհդություններին,քննարկումներին ձեռք բերեցի ընկերներ։

Երբ ձեռք բերեցի ընկերներ հետաքրքիր օրեր շատ ունեցանք։Որոնց ժամանակ մասնակցել եմ մեդիա ուրբաթին,հանդիպումներին,Շատ է եղել օրեր որ դասերը անցակցրել ենք բացօթյա։

Հունիս ամսին մասնակցել եմ ամառային ճամբարին`կատարել պարտեզապուրակային գործ,խոհանոցային աշխատանքներ։

Շատ եմ մասնակցել Ճանփորհդություներին։Ինձ ամենից շատ դուր է եկել Գյումրին և Արատեսը։

Արատեսը ինձ համար բոլոր ճամփորդությունների ամենալավն է երբ գնում ես եռօրյա հանգստանում ես ընկնում ես բնության գրկում արշավում ես։

Ռասիզմ

Ռասիզմ


Ռասիզմ, մի ռասայի նկատմամբ մյուսի գերակայության հավատ, որը հաճախ հանգեցնում է մարդկանց հանդեպ խտրականության՝ պայմանավորված ռասայով կամ էթնիկ խմբով։ Ռասիզմ տերմինը միայն մեկ իմաստ չի արտահայտում։

Ռասիզմի գաղափարախոսության հիմքում հաճախ ընկած է այն միտքը, որ մարդիկ կարող են բաժանվել որոշակի խմբերի՝ կախված իրենց սոցիալական վարքագծից և իրենց բնածին հնարավորություններից, և պետք է նրանց բաժանել ստորադաս և վերադաս խմբերի։ Ինստիտուցիոնալ ռասիզմի պատմական օրինակները ներառում են հոլոքոստը, ռասայական բաժանման համակարգը Հարավային Աֆրիկայում, ստրկությունը և սեգրեգացիան Միացյալ Նահանգներում, ստրկությունը Լատինական Ամերիկայում։ Ռասիզմը նաև շատ գաղութային նահանգներում և կայսրություններում հասարակական կազմակերպությունների անբաժան մասն էր։

Մինչդեռ ռասա կամ էթնիկություն հասկացությունները ժամանակակից հասարակական գիտություններում դիտվում են որպես տարբեր, երկու տերմիններն էլ ունեն հավասարարժեքության երկար պատմություն և օգտագործվել են նույն իմաստով ժողովրդի շրջանում և հին հասարակական գիտությունների գրականություններում։ «Էթնիկությունը» հաճախ օգտագործվում է «ռասա» տերմինին մոտ իմաստով` մարդկանց խմբերի առանձնացում՝ կապված խմբի համար էական կամ բնածին որակներով (օրինակ՝ միասնական նախասիրություն կամ ընդհանուր վարքագիծ)։ Հետևաբար, ռասիզմ կամ ռասայական խտրականություն հասկացությունները հաճախ օգտագործվում են նկարագրելու համար խտրականությունը էթնիկական կամ մշակութային հիմքերով։ Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության մասին կոնվենցիայի՝ չկա տարբերություն ռասայական և էթնիկական խտրականությունների միջև։ Նույն կոնվենցիան հետագայում եզրակացնում է, որ ռասայական տարբերությունների վրա հիմնված գերակայությունը գիտականորեն կեղծ է, բարոյապես դատապարտելի, անարդար և հասարակության համար վտանգավոր։ Այն նաև հայտարարեց, որ տեսականորեն կամ գործնականորեն չկա արդարացում ռասայական խտրականության ցանկացած տեսակին։

Ռասիստական գաղափարախոսությունը կարող է դրսևորվել հասարակական կյանքի տարբեր իրավիճակներում։ Ռասիզմը կարող է լինել սոցիալական գործընթացներում, քաղաքական համակարգերում, որոնք խթանում են նախապաշարմունքների արտահայտումը կամ հակակրանքը խտրական գործերում և օրենքներում։ Դրա հետ կապված սոցիալական գործընթացների շարքը կարող է ներառել նատիվիզմը, այլատյացությունը, սեգրեգացիան, հիերարխիան, ազգային գերակայությունը և նմանօրինակ ալ սոցիալական երևույթներ։

Ճքմբարային 2 օր

Մեր 2 օրը ճանապարորդության օր էր մենք բոլորովս հավաքվեցինք Սախրովի հրապարակում ես սկսեցինք քայլերն մեզ նաև միյացան ընկեր մարիամի ջոկատն մենք քայլում եիքն երևանի հին քաղաքներով այցելեցինք եկեղեցի որտեղ երեխաների տոնի արթիվ մեզ պաղպազակ հյուրասիրեցին։ 2 օրնել շատ լավ անցա և վերջացրեցին ճանախարորդությունը