Տոկոսներ

Պարզ տոկոսի բանաձև

Օրինակ։ Եթե բանկում 100$ ավանդ ենք ներդրել, որի դիմաց բանկը յուրաքանչյուր տարվա վերջում մեզ վճարելու է 5% եկամուտ: 1 տարուց կունենանք 105$, 2 տարուց`110$, 3 տարուց` 115$: Սա նշանակում է, որ մեր եկամուտը յուրաքանչյուր տարի կկազմի 5%` անկախ նրանից, թե գումարը ինչքան ժամանակ կմնա բանկում:

Բարդ տոկոսներ: Եթե տոկոսների հաշվեգրման յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջում եկամուտը չի վճարվում, այլ ավելացվում է հիմնական գումարին, և ստացված մեծությունը հիմք է հանդիսանում հաջորդ ժամանակահատվածում տոկոսների հաշվեգրման համար, ապա ժամկետի ավարտին ավելացած գումարի ընդհանուր չափը որոշվում է բարդ տոկոսների օրենքով: Հաշվեգրված տոկոսների միացումը գումարին, որը հիմք է ծառայել այդ տոկոսների հաշվարկման համար, կոչվում է տոկոսների կապիտալացում:

 Բարդ տոկոսի բանաձև

Օրինակ։ Եթե բանկում ունենք 100$ ավանդ` յուրաքանչյուր տարի 5% տոկոսադրույքով: 1 տարուց կունենանք 105$: Բայց արդեն 2-րդ տարվա համար ոչ թե 100$-ի 5%-ը կհաշվենք, այլ` 105$-ի և կստանանք 5.25$: Նույն ձևով 3-րդ տարին կհաշվենք 110.25-ի(105+5.25) 5%-ը, կստանանք 5.5125, և արդեն գումարը կկազմի 115.7625$(110.25+5.5125):Հետևաբար մենք կարող ենք ասել,որ այլ հավասար պայմաններում բարդ տոկոսով ավանդի դեպքում ավելի շատ եկամուտ ենք ստանում:

մաթեմատիկական գլուխկոտրուկներ

Մաս 1

Պատասխաններն՝ այստեղ (կտեղադրվեն առաջադրանքները կատարելուց հետո):

  1. Երեկ չէ առաջին օրն ես 25 տարեկան էի, իսկ հաջորդ տարի կլինեմ 28 տարեկան: Ե՞րբ է իմ ծննդյան օրը:                                                                                                            1] Պատասխան-տղայի ծննդյան օրը՝դեկտեմբերի 31-է, իսկ նրան հարցրել էին հունվարի 2-ին
  2. Ի՞նչ մաթեմատիկական նշան պետք է տեղադրել 5 և 9 թվերի միջև, որպեսզի ստացված թիվը մեծ լինի 5-ից, բայց փոքր 9-ից:                                                                2]Պատասխան-5,9
  3. Գտե՜ք թիվը, եթե
    -թիվը բաղկացած է 6 տարբեր թվանշաններից,
    -կենտ և զույգ թվերը հաջորդում են միմյանց, ընդ որում 0-ն ևս կիրառվում է և ընդունվում է որպես զույգ թիվ,
    -յուրաքանչյուր հաջորդ թիվ նախորդից տարբերվում է ավելի քան 1-ով,
    -տվյալ թվի առաջին 2 թվանշաններից բաղկացած թիվը և մեջտեղի 2 թվանշաններից բաղկացած թիվը առանց մնացորդի բաժանվում են տվյալ թվի վերջին թ թվանշաններից բաղկացած թվին:                                                                             ՏՎՅԱԼ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆ ՈՒՆԻ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ                                               03 05 07 09 14 16 18 27 29 30  03ՀԱՄԱՐ-27 63 69 81   07ՀԱՄԱՐ-11 21 63 49    09ՀԱՄԱՐ-81 63 27 18ՀԱՄԱՐ-36 72 90 գոյություն ունեն 5 վեցանիշ թիվ,որոնք բավարարում են բոլոր պայմաններին,որոնք կարող ենք կազմել տվյալ թվային զույգերով; Դրանք են 

692703 496307 816903 816309 9036 18

  1. Եթե 1 թվանշանն ավելացնենք որևէ հնգանիշ թվի, ապա կստանանք 3 անգամ փոքր թիվ այն թվից, որը կստացվեր, եթե 1 թվանշանը կցվեր տվյալ հնգանիշ թվի վերջից: Գտնել տրված հնգանիշ թիվը:
  2. Աղյուսը կշռում է մեկ կիլոգրամ և այն քաշի կեսը, որն ունի: Որքա՞ն է աղյուսի քաշը: