Ես այսպիսին եմ ,Դու այսպիսին ես

1,Ես այսպիսին եմ

ես միքից ուրախ կատակասեր երիտասարդ եմ ու միշտ կնկերների հետ

սիրում եմ ֆուտբոլ բարսելոնա անումբն մեկալ Միյագիյին ։

2, Դու այսպիսին  ես

շատ լավ ընկեր իմ ամենա մոտ սիրում ես կատակել ու շատ աշղատասեր

Մարդու պահանջմունքներ

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Մարդուն ակտիվ գործունեության են մղում նրա ներքին հատուկ վիճակները՝ պահանջմունքները:  Պահանջմունքի ակտիվացած վիճակն անվանում են ակտիվության կամ գործունեության դրդապատճառ:

Նյութական՝   ապահովում է մարդու կենսագործունեությունը:

Հոգևոր՝   անձի զարգացման մակարդակը բնութագրող յուրահատուկ մարդկային գոյացություններ են:

Սոցիալական՝   արտահայտում են մարդու հասարակական բնույթը: Մարդու կյանքում հատկապես կարևոր են շփման և աշխատանքի սոցիալական պահանջմունքները:

See the source image

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։

Պահանջմունքների տեսակները

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
    • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

Անհատականացում

Անհատականացման տերմինը բաժանվելը նախեւառաջ առաջարկվել էր Մահլերի կողմից: Դրա էությունը այն է, որ այն նկարագրում է անձի ձեւավորման ուղեկցությամբ երկու անմիջականորեն կապված գործընթացներ: Այս հասկացությունը նաեւ օգտագործվում է որոշ դեպքերում, երբ նկարագրվում են զարգացման փուլերը: Այս գործընթացը ավարտվում է ծնվելուց մոտ 24 ամիս հետո: Այն խորհրդանշում է երեխայի մորից բաժանումը եւ նոր անձնավորության կառուցվածքի ծնունդը:

Բաժանմունքը – անհատականացումը ներառում է 4 փուլ.

1․Տարբերակություն: Երեխայի հետաքրքրությունը աշխարհում աճում է:

2․Զորավարժություններ: Նորաստեղծ շարժիչի եւ ճանաչողական հմտությունների գնահատում: Չնայած դրան, երեխան դեռեւս չի կարող անել առանց աջակցության, մոր կողմից:

3․Վերականգնում: Մտքի հետ մնալու հակասական ձգտումների առաջացումը եւ միեւնույն ժամանակ անկախ լինելը:

4․Կայունության ուղին: Այն ժամանակահատվածը, երբ երեխան սկսում է շահագրգռված լինել մոր հոգեկանի հատկությունների եւ գործառույթների վրա:

Անհատականության սկզբունքը անհատի անձնական տարբերությունների գոյության հիմքն է: Շնորհիվ նրան, որ մեզնից յուրաքանչյուրն ունի առանձնահատկություններ բնորոշ առանձնահատկություններ, ինչը մեզ դարձնում է յուրահատուկ եւ անփոփոխ:

Օբյեկտիվ դիտում, Ինքնադիտում, Դիտման մեթոդ

Օբյեկտիվ դիտումը դիտում է դրսից. դիտողից դուրս գտնվող արտաքին օբյեկտների դիտում։ Որպես ուսումնասիրության ինքնուրույն միջոց՝ կիրառվում է հոգեբանության բոլոր բաժիններում, հատկապես սոցիալական, կրթության հոգեբանության մեջ և այլն; Դիտման այս տեսակի դեպքում ուրիշների հոգեկան երևույթների ուսումնասիրումը կապված է նրանց արտաքին դրսևորումների՝ շարժողական և վեգետատիվ ռեակցիաների, վարքի ընկալման հետ։

Ինքնադիտումը կամ ինտրոսպեկցիան սուբյեկտի՝ ինքն իրեն դիտումն է՝ սեփական գիտակցության և վարքի նկատմամբ։ Որպես գլխավոր տարր՝ մտնում է աուտոգեն մարզումների, աուտոհիպնոսի, հոգեբանական թրեյնինգի կազմի մեջ, որոնցում պահանջվում է հետևել սեփական ապրումներին և վարքին։

Դիտման մեթոդ, անունն ինքնին հուշում է, որ այս մեթոդի հիմքում ընկած է դիտելու, նայելու միջոցով տեղեկատվություն հավաքելու գաղափարը: Դիտման մեթոդը օգտագործվում է հիմնականում նախնական տեղեկատվություն հավաքելու համար, երբ պետք է պարզել ընդհանուր պատկերը ուսումնասիրվող երևույթի մաին: Սովորաբար այս մեթոդն օգտագործվում է երկու դեպքում. 1. երբ որոշակի պատկերացում ունենք հետազոտվող երևույթի մասին, բայց մեր ունեցած պատկերացումը շատ հեղհեղուկ է, մակերեսային և ունի ճշգրտման կարիք, 2. երբ տվյալ երևույթի մասին մենք ընդհանրապես տեղեկատվություն չունենք: Դիտման ընթացքում կարևոր է, որ դիտում անցկացնող մարդը գրառումներ անելիս իր կարծիքը չարտահայտի, այլ տեսածի փաստացի արձանագրում կատարի, լինի օբյեկտիվ: Այս մեթոդի էությունն այն է, որ մարդու վարքը և նրա ակտիվության դրսևորումները ընկալում և գրանցում են նրա կենսագործունեության ամենատարբեր բնագավառներում, երևույթների զարգացմանը համընթաց: Դիտման մեթոդը մեզ չի տալիս տվյալներ այն մասին, թե ինչու է մարդը կատարում դիտվող գործողությունները: Սա պարզելու համար անհրաժեշտ են այլ հետազոտություններ:

Սոցիալականացում

Սոցիալականացում, անհատի վրա սոցիալական միջավայրի ներգործության պրոցեսը, որի ընթացքում մշակվում են սոցիալական գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Սոցիալականացումը դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային-պատմական պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում են, որ սոցիալականացումը կատարվում է ողջ կյանքի ընթացքում՝ փուլ առ փուլ, մյուսները՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում, երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում է սոցիալական հարմարման ընթացքը։

 

Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։ Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և “մոռանալ”, չկատարել դերային պարտականություններ։ Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից :

Ящик Пандоры

После того, как Прометей принес людям огонь из кузницы Гефеста и научил их разному ремеслу, люди трудились, и жизнь их стала счастливее. Да и сами люди стали лучше, добрее и внимательнее друг к другу. Ведь у них теперь всего было много, а если чего не хватало, то все они могли сделать сами. Не нравилось это великому громовержцу, и он решил опять испытать людей и послал им на землю Зло. А чтобы люди не поняли, что это Зло, оно должно было прийти к ним в образе прекрасной девушки.

Позвал Зевс своего сына, бога Гефеста, и повелел ему смешать землю с водой и сделать девушку необыкновенной красоты. Афина Паллада соткала для нее чудесную одежду из серебряных нитей и надела на голову золотой венец. Афродита подарила девушке неотразимую прелесть, а Гермес вложил в ее грудь лживую и хитрую душу.
Назвали девушку Пандорой, что означало – «наделенная всеми богами». И это действительно было так, ведь она получила дары от всех богов.
Когда девушка была готова, Зевс велел Гермесу отвести ее в дом Эпиметия – брата Прометея. Прометей всегда предупреждал своего неразумного брата, чтобы он не принимал никаких даров от хитроумного Зевса. Он знал, что дары эти могут принести людям одни только бедствия и невзгоды. Но Эпиметий не послушался мудрых советов своего брата, а кроме всего, девушка была так прекрасна собою, что он с радостью принял ее и взял Пандору себе в жены.
Вскоре Эпиметий убедился, что и на этот раз прав был его мудрый брат. Вместе с Пандорой в доме Эпиметия появился большой сосуд. Он долго стоял в темном углу, и его никто никогда не открывал. Все знали откуда-то, что, если сосуд открыть большая беда обрушится на землю. Так сосуд и стоял себе в укромном месте, и никто даже и думать не смел близко к нему подойти. Но однажды любопытная и хитрая Пандора, изнывая от любопытства, потихоньку пробралась к сосуду.
– Я не буду его открывать, – подумала она, – а лишь чуть-чуть приоткрою крышечку и загляну внутрь, что же там лежит.
И она чуть приоткрыла сосуд. Но этой щелочки оказалось достаточно, чтобы сразу все зло, все людские пороки и несчастья, болезни и невзгоды, которые были заключены в сосуде вылетели из него.
Перепуганная Пандора захлопнула крышку, но было уже поздно. Все людские пороки и несчастья успели разлететься по земле, а на самом донышке сосуда осталась одна только надежда. Так что теперь люди были лишены даже маленькой надежды на лучшую жизнь.
Опять зло поселилось на земле, люди страдали от разных бедствий, которые обрушивались на них одно за другим. Появились новые болезни, их уже не могли исцелить те лекарства, которые дал людям Прометей.

Вопросы для обсуждения.

  1. Что означает фразеологизм ,,Ящик Пандоры,,
  2. Мы и сами часто открываем «Ящик Пандоры», когда наши действия могут привести к необратимым и печальным последствиям.
  3. А какова главная мудрость понятия «открыть ящик Пандоры»?
  4. На какую греческую историю похожа легенда о ящике Пандоры?
  5. Представьте 5 греческих фразеологизмов с их толкованиями. Например,

Тайны 5 мистических полотен Ивана Айвазовского

Полотна Ивана Айвазовского во все времена буквально притягивали зрителей, морские пейзажи мастера даже в век компьютерной графики и высокого разрешения по-настоящему завораживают. На выставку знаменитого мариниста в Третьяковской галерее выстраивались огромные очереди.Но мало кто знает, что со многими знаменитыми картинами художника связаны мистические истории.

Тайны пяти самых загадочных полотен Айвазовского раскрывает дипломированный историк искусства и лектор образовательного проекта Level One Наталья Игнатова.

  1. Полотно с демонами, или «Сотворение мира» («Хаос») (1841)
  2. Между жизнью и смертью, или «Девятый вал» (1850)
  3. Тревожная стихия или «Черное море» (1881)
  4. Найди убийцу, или «На смерть Александра III» (1894)
  5. Встреча на кладбище, или «Штиль у крымских берегов» (1899)

Полотно с демонами, или «Сотворение мира» («Хаос») (1841)

Полотно с демонами, или «Сотворение мира» («Хаос») (1841)

<Полотно с демонами, или «Сотворение мира» («Хаос») (1841)

В основу этого монументального полотна положен библейский сюжет о сотворении мира: художник изобразил на ней Дух Божий в виде света, пробивающегося сквозь мрачные тучи. Когда Айвазовский представлял свою работу в Италии, этот образ так впечатлил папу римского Григория XVI, что он захотел приобрести ее для своей коллекции. Но священнослужители разглядели на картине и нечистую силу, по их мнению, намеренно спрятанную художником в темных облаках. Чтобы узнать так это или нет, кардиналы созвали совет и подвергли ее тщательному осмотру на предмет присутствия демонов, но так их и не обнаружили. Так «Хаос» попал в Ватикан.

Между жизнью и смертью, или «Девятый вал» (1850)

Между жизнью и смертью, или «Девятый вал» (1850)

Между жизнью и смертью, или «Девятый вал» (1850)

Айвазовский написал эту картину после того, как сам чудом выжил в страшной буре. Однажды моряки рассказали художнику, что во время шторма волны идут по нарастанию и самым сильным и высоким всегда оказывается девятый вал, именно он губит корабли. Но если судну удается его преодолеть, появляется надежда выжить, потому что затем волны пойдут на спад. После окончания Академии художеств Айвазовский путешествовал по Европе и попал у берегов Испании в сильный шторм, где увидел воочию, что такое девятый вал. На берегу уже не верили, что корабль вернется, и начали готовиться к похоронам, но все закончилось благополучно. Как потом вспоминал художник, рискуя жизнью, он вышел на палубу, чтобы в мельчайших деталях запомнить этот роковой момент и ощутить всю мощь бушующей стихии. Эти впечатления он воплотил в своей самой известной картине «Девятый вал». Люди цепляются за оторванную мачту, а на них надвигается девятый вал, но яркое солнце, пробивающееся сквозь тучи, дает надежду, что им удастся пережить шторм, как когда-то удалось автору полотна.

Тревожная стихия или «Черное море» (1881)

Тревожная стихия или «Черное море» (1881)

Тревожная стихия или «Черное море» (1881)

Если романтичный «Девятый вал» наполнен светом надежды, то в картине «Черное море» мы видим тревожную стихию. Небо затянуто тучами, надвигается буря, одинокий парусник на горизонте спешит вернуться в порт. Это одно из самых драматичных полотен Айвазовского, которое ознаменовало новый реалистичный этап в творчестве художника. Глядя на картину, можно ощутить, как могучие темные волны надвигаются прямо на зрителя. Другой великий художник XIX века Иван Крамской считал эту работу самым сильным творением Айвазовского. Не случайно он изобразил фрагмент этого полотна на своей картине «Неутешное горе», разместив мрачный морской пейзаж над детским гробиком. Картина надвигающейся бури стала отражением внутреннего горя матери, потерявшей ребенка.

Найди убийцу, или «На смерть Александра III» (1894)

Найди убийцу, или «На смерть Александра III» (1894)

Найди убийцу, или «На смерть Александра III» (1894)

Свое самое мистическое полотно Иван Айвазовский написал после того, как получил известие о смерти императора Александра III, которого знал лично. Эта картина наполнена горем и скорбью, которые пережил художник. Она производит настолько гнетущее впечатление, что сейчас картина находится в отдельном зале Феодосийской галереи. Считается, что она приносит несчастье всем, кто на нее посмотрит. Если долго вглядываться в полотно, то в тумане можно разглядеть образы призраков. Сквозь мрачные очертания Петропавловской крепости и набережной Невы проступают воды реки мертвых Стикс. Образ женщины в черном, аллегории скорбящей вдовы, при определенном ракурсе может показаться мужчиной с усами. Одним он напоминает террориста, который покушался на Александра III, другим – последнего российского императора Николая II. Картину случайно обнаружили и представили публике в начале 2000-х годов, правда выставлялась она недолго.

Встреча на кладбище, или «Штиль у крымских берегов» (1899)

Встреча на кладбище, или «Штиль у крымских берегов» (1899)

Встреча на кладбище, или «Штиль у крымских берегов» (1899)

Эта картина отличается от остальных полотен Айвазовского, она пропитана духом спокойствия и безмятежности. Художник написал этот пейзаж в 82 года, когда наконец обрел семейное счастье. Однако встретил он свою последнюю любовь при весьма трагических обстоятельствах: Айвазовский увидел свою будущую супругу Анну Саркисову-Бурназян на похоронах ее мужа. Шел 1882 год, Анне в тот момент было всего 25 лет, а художнику – 65, но они полюбили друг друга с первого взгляда. Спустя год, когда молодая вдова выдержала положенный траур, они поженились. Несмотря на огромную разницу в возрасте, их брак оказался очень счастливым, а картина «Штиль у крымских берегов» стала отражением гармонии, любви и умиротворения, царивших в душе художника в последние годы его жизни. Он умер в возрасте 83 лет за работой.

Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և
քայլեց արագ ու ճկուն։ Դեկտեմբերի կեսն էր․ Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը։ Առավոտ
շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար՝ չքացել
էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր։

«Le Mercure musical» ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավճառ
տղայի ձայնը,- վերջի՜ն համարը։
Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց․ երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված
«Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը
բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ՝ Զարմանալի է։ Եկել են նաև Փարիզի գիտնական ու երաժշտական հեղինակությունները։
Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել։ Ես կասկածում եմ, թե մի
բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ․․․ մի կրոնավորի ղեկավարությամբ։
Խոսողը առաջին շարքում նստած մի երիտասարդ էր՝ ինքնագոհ ու վստահ։
Իսկ նվագահանդեսի վերջում, երբ դահլիճը հիացմունք էր աղմկում, երիտասարդը բեմ թռավ․

Խնդրում եմ․․․ խնդրում եմ, ներեցեք ինձ,- խոնարհվեց։
Ինքը հոգնած ու անքեն ժպտաց, և երիտասարդը ավելի շփոթվեց։

Հայր սուրբ․․․- կմկմաց։
Հետո իմացավ, որ նա «Le Mercure musical» հանդեսի աշխատակից էր։
-․․․Ամենավերջին համարը, թարմ համարը,- մորմոքում էր տղայի ձայնը։
Կոմիտասը ակամա դանդաղեցրեց քայլերը, նա հանդեսը գնելու միտք չուներ, բայց լրագրավաճառը
վազելով մոտ եկավ, ամսագիրը մեկնեց, կծվծաց․

Մսյո․․․

Մրսել ես, մանչս,- գնեց ամսագիրն ու շփեց տղայի քրտնած այտը։

Մերսի․․․ նոր համարը․․․ թարմ համարը․․․- լրագրավաճառը վազեց փողոցով։ Կոմիտասը
հայացքով ուղեկցեց նրան ու տխուր ժպտաց․ «Դու որբ ես, մանչս»։ — Եվ հանդեսը թերթատելով
քայլեց։

Օհո՜,- ոտքը կախ գցեց,- երիտասարդը նորեն մեղանչում է։ — Ամսագրում նվագահանդեսի
արձագանքը կար, տողերից բացականչում էին սենսացիոն բառերը․
«Հայ երաժշտություն․․․ նորություն․․․ հայտնագործություն․․․»։

Նորեն նույն մեծամիտ ու վիրավորող տոնն է․ հայտնագործում է նոր ժողովուրդ, որը
հնությունից իր ծննդյան օրն է շփոթում, երգն ու երաժշտությունն է հայտնագործում, որը ժողովուրդը
օդի պես շնչել ու շնչում է։
«Մի երաժշտություն, որը տանում է մեզ հեռու և ստիպում է ապրել մոռացված մի ժողովրդի կյանքով․
․․»,- կոչում և ուսերին պարտք էր առնում հոդվածագիրը։

Դատարկ խոսքեր,- Կոմիտասը քմծիծաղեց ու շարունակեց մտքում։ — Տասը-տասներկու
տարի առաջ աշխարհը քեզ պես լրագրողներով լեցուն չէ՞ր, որ սուլթան Համիդը քեզ համար այսօր
հայտնագործած ժողովրդի ջարդերով կարմիր խրախճանք էր անում․․․ Եվ հիմա նույնը
շարունակվում է։ Հիմա․․․ (այդ օրը 1906 թվականի դեկտեմբերի կեսն էր)։ Հիմա փուչ խոսքեր ասելու
հերթը քուկդ է,- սրտդողած փակեց ամսագիրը, ճմռթեց բռի մեջ և արագացրեց քայլերը։ — Ամեն
ժողովուրդ, ինչպես ամեն մարդ, ինքը պետք է իր օր ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի
սեփական ոտքերով․․․ Էսքան ժամանակ ո՞վ է ուրիշի ոտքերով քայլել։ Ո՞վ է շալակել ուրիշի
սապատը։
Դեկտեմբերի կեսն էր։ Մրսած օր։ Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ։
Հատուկենտ էին անցորդները՝ աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին։ Թվում էր, թե պաղը երկնքի հետ
կապ չունի, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու
լուսամուտներից և ծխնելույզների շուրթերից դժկամորեն անջատվող ծխի քուլաներից։
Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց։ Հնամաշ էր, պարունակությամբ
աղքատ՝ եղած-չեղածը տասը ֆռանկ։
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն
է կորցրել՝ կորոնի, կդառնա, ետ կգա․․․ Հիմա կգա»,- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին․ 12-
ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված։
«Մի քիչ սպասեմ»,- որոշեց ու հանդարտ սկսեց քայլել՝ փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ,
ուշադիր՝ փողոցով անցնող հատուկենտ անցորդներին։ Եվ համոզված էր, որ կգա նա՝ ձմռան այդ
պաղ օրը ունեցած ափ կրակը կորցրած մարդը, ու ինքը անմիջնորդ կճանաչի նրան։
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը,- մտածեց Կոմիտասը,- դա մարդու ծնունդի դեմ, բնության
դեմ բան է։ Ամեն մարդ հանապազօրյա հաց պետք է ունենա՝ օդ շնչելու բնական իրավունքով,
հագուստ ու կապուստ պետք է ունենա՝ իր մորթու գոյության բնական իրավունքով։ Եվ հաց ու թացի,
հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս, դրանք ի վերուստ տվում են նրանց
ծննդի հետ՝ տրվում են օդի ու մորթու պես․․․ Իսկ եթե չկա՞, եթե չունի՞ն, ուրեմն մեծ
ոճրագործություն է կատարել։ Թունավոր սրեր են բացվել բնության դեմ․․․»։
Փողոցի շրջադարձից ելավ մի կառք՝ ոսկեգույն ծոպերով զարդարուն, և փողոցը լցվեց բոժոժների
տաք ղողանջով։ Ձիերի հպարտ շունչը ռունգների մոտ դարձել էր եղյամ, կառապանը ձեռքերն էր
փչում, իսկ հաստ վերարկուով կոլոլված ուղևորը մխրճվել էր կառքում, ցրտի դեմ ցանկել աչքերը։ Եվ
Կոմիտասը ուզեց կանգնեցնել կառքը՝ գտած դրամապանակը պահել կուշտ դեմքով անցորդի աչքերի
դիմաց և ասել․ «Մսյո, դուք այս դրամապանակն եք որոնում, խնդրեմ, վերցրեք։ Ինչպե՞ս, ձե՞րը չէ․․․
Ոչինչ վերցրեք, դրամապանակում տասը ֆրանկ կա, ածուխ կգնեք, ցուրտ է»։
Եվ մեկեն ծնված այդ ցանկությունը շնչավորեց մի հուշ, տասը տարվա տխուր մի հիշողություն։ 1906
թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր․․․
Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու՝ չկար։ Եվ դուրս էր
եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց իքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը՝ հացի
համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները։ Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց
կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց՝ ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ խանութ։
«Ես կես մարկանոց վիճակախաղի տոմս գնեցի, իսկ հաջորդ օրը շահեցի հարյուր մարկ,- հիշեց
Կոմիտասը,- երկու օր նոթի-նոթի մտածեց միայն ուտելու մասին, դրամի մասին, գտածս կես մարկով
դարձա բախտ փորձող վաճառական և շահեցի հարյուր մարկ։ Բայց ես կարող էի կուշտ լինել (հարկ է,
որ կուշտ լինեի) և այդ երկու օրը մարմնոք ապրելու փոխարեն, ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ,
ինչի համար ամենքն են ծնվում։ Ու ես․․․»։
Հետո նա հիշեց քաղցած ու կիսաքաղց անցկացրած էլի օրեր, Բեռլինում ուսանած տարիներից՝ ավելի
շատ, և դրանք բոլորը համարեց ունայն և տխրեց, որ գալիք օրերից ոչ մեկը, գալիք բոլոր օրերը
միասին, էն փուչ օրերից ոչ մեկի պարապությունը լցնել չեն կարող։ Եվ չնայած այդ փուչ օրերի
համար ինքը մեղք չունի, բայց երբ ականջներում էլի զնգացին Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսեր
Շմիդտի խոսքերը՝ «Դուն, անպիտան, ինձ կվճարես, երբ ուտելու հա՞ց չունես։ Կարգելեմ քեզի մի
պֆենինգ ինձի վճարելու այսուհետև»,- սառած դեմքը ամոթից տաքացավ։
«Իսկ ես այնուամենայնիվ վճարեցի նրան,- անվրդով շունչ քաշեց Կոմիտասը,- չեմ հասկանում, թե
ինչո՞ւ են մարդիկ իրենց իրավունք տալիս ոտք դնելու ուրիշների զուտ անձնական աշխարհը,-
վիրավորված մտածեց և զգաց, որ ներքին մի ձայն բողոքում է։ — Պրոֆեսոր Շմիդտի մասին այդպես
մտածելը անիրավություն է, նա բարի ու մարդասեր ծերունի էր, սիրում էր ինձ ու հետաքրքրվում
ինձնով»։ — Հանգստացրեց իրեն, վանեց մեկեն հայտնված վիրավորանքը ու նայեց ժամացույցին,
ժամից ավելի սպասում էր։
«Ուշացավ»,- ասաց և՝ այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում,
այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այդտեղ՝
փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս․․․ Բայց
անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է։
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է։ Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»։
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի
հայտնվել, լավ է, որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ։ Եվ նա գրպանից հանեց հարյուր
ֆրանկ, ճիշտ՝ հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի
խորքում, տասը ֆրանկի տակ։ Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր
պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի
առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել։
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»։
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի
հարյուր մարդու հարյուր մարկը»։ — Մոգոնածի համար ժպտաց, զգաց, որ իսկական պատասխանը
դարձյալ իրենից ծածուկ է, հոգու խորքում ննջում է, մի օր կհայտնվի, անսպասելի կհայտնվի ու
կուրախացնի։
«Դրանք մեջս թուխս դրած իմ հավքերն են,- մտածեց մտքից ծրարված զգացմունքների մասին,- թող
մնան, ձագ հանեն»։
Հետո ձեռքերը տաքացրեց շնչով, ետ ու առաջ նայեց մայթերի երկարությամբ և շարունակեց քայլել՝
փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ․․․
«Ցուրտ է․․․ Ուշացավ»։
Հիմա նա այնպես բծախնդիր չէր նայում անցորդներին, չէր որոնում դրամապանակի տիրոջը,
երկժամյա ճամփապահումը ստեղծել էր պատրանք, թե ծանոթի է սպասում, որը եթե գա և ինքը
չնկատի, կմոտենա, կբարևի և կմեկնի ձեռքը։
«Բա եղա՞վ, էդքան ուշանալ կլինի՞, մրսեցի»։
Հանկարծ սիրտը թպրտաց․ դիմացից գալիս էր վտիտ մի մարդ՝ աշնանային հնոտի վերարկուի մեջ
սեղմված։ Նրա հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում մայթերի վրա։
«Սա չէ,- որոշեց Կոմիտասը և ափսոսալու փոխարեն թաքուն ուրախություն ունեցավ կանգնեց՝ ինքը
չի՞ ուզում, որ դրամապանակի տերը շուտ հայտվի։ Չի՞ ուզում։ Ինչպե՞ս չէ, հենց հիմա թող գա, տեր
կանգնի կորցրածին և ինքը թողնի գնա, ցուրտ է, Մարգարիտը սպասում է ախր․․․»։
Բայց կրծքի տակ դեռ ալիքվում էր մի տաքություն, տագնապն էր մարում՝ պահ առաջվա խեղճ ու
կրակ մարդը, որը կարող էր դրամապանակի տերը լինել, անցավ գնաց, տերը չէր ու անցավ գնաց․․․
Եվ կրծքի տակ ալիքվում էր մի տաքություն՝ սրտադողն էր մարում։
Կոմիտասը ժպտաց իր ծածուկ զգացմանը․․․
«Մեջս թուխս դրված հավքեր ունիմ։ — Մեկը աչք էր բացել, թպրտում էր։ — Դուրս չեմ հանի․․․ Իմ
տաքությունն են, թող մնան․․․ Ցուրտ է աշխարհը․․․»։
Եվ հոգու խորքում ծվարած զգացումը չուզեց մեկնել, մանրացնել, դարձնել անշապիկ բառ ու խոսք և
բոբիկ-բոբիկ կանգնեցնել այդ ցուրտ մայթի վրա, իր կողքին։
Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի
(միլիոն ու մեկերորդը՝ ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել,
միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ
մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է․․․ Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ,
մեկը, միայն մեկը, ձմռնաշունչ փողոցում անծանոթի է սպասում- վերադարձնելու նրա կորուստը՝
23
տասը ֆրանկը։ Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր
Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը։
Եվ ինքն իր հետ դրամապանակի տիրոջ շուտ հայտնվելուն համաձայն չէր։
Ձմռան այդ օրը աշխարհում միլիոն ու մեկը կողոպուտ էր անում, միլիոն ու մեկը կողոպտվում էր,
միլիոն ու մեկ մարդ կորցրել էր դրամապանակը՝ մաշված ու նոր, լիք ու դատարկ, միլիոն մարդ
դրամապանակ էր գտել, գրպանել ու գնացել էր իր բանին։
Ձմռան այդ օր ու ժամին, աշխարհում մի մարդ, մեկը միայն ժամադիր էր կորած դրամապանակի
տիրոջ հետ։ Դե թող շուտ գա, տեր կանգնի կորցրածին, երկար չորոնի, գլուխը չկոծի այդ փոքրիկ ու
մեծ կորստի համար։
Իսկ ինքն իր հետ դրամատիրոջ շուտ գալուն համաձայն չէր։ Սպասումի ամեն մի րոպեն
հպարտություն էր կաթել նրա հոգում, և անխոստում և անպայման այդ ժամակոչության մեջ
վեհություն կար՝ ցուրտ ու ձմեռ, օտար երկրում, մի ձախողակ մարդու ուրախացնելու համար ինքը մի
ժամ կեցել է, երեք ժամ սպասել է․․․ էլի կարող է սպասել․․․
Չէ՛, ոչ մեկի ճամփան էլ չի պահում, այլ բաց երկնքի տակ աղոթք է անում աշխարհի ձախողակ ու
անօգնական մարդկանց բախտի համար, աղոթք է անում, և գանգատ է անում նրանց փոխարեն։ Եվ
աղոթքը դեռ չի վերջացել, նրանց, այդ աշխատած և կատարյալ մարդկանց գանգատն ու պահանջը
շատ է, և ինքը երկար պետք է աղոթի նրանց բախտի համար․․․
Կոմիտասը նայեց աշնանային հնամաշ վերարկուի մեջ սեղմված մարդու ետևից ու խղճաց նրան, որ
դրամապանակի տերը չէր, և զգաց, որ կրծքի տակ դեռ տաք-տաք ալիքվում, մարմրում էր սրտադողը․
լավ է, որ տերը չէր։
Նա նորից ժպտաց իր գողտուկ զգացմանը ու էլի չփորձեց մեկնել։
Հետո փողոցը արձագանքեց սալարկի ու մետաղի կափկափոցին, ու երևաց փոքրիկ, ցածրիկ մի
սայլակ։ Սայլակ քաշողը մարդ էր՝ պրկված ողնաշար ու պարանոցով, բաց օձիք ու շուրթերով, իսկ
հայացքը կառչել էր սալարկից և թիկունքն ի վար ձգված պարանի պես ցնցվում էր։ Սայլակի վրա
դաշնամուր կար, սայլակի կողքերից քայլում էին երկուսը, դեկտեմբերյան ցրտին վայել հագուստկապուստով տղամարդիկ, ձեռնոցավոր աջերով դաշնամուրի ապահովությունն հսկող։ Նրանց
աչքերում սրտնեղություն կար և դա՝ սայլաքարշի ծանր ոտփոխումից։ Փողոցի սառցե կոշտուկներից
սայլանիվները ոստոստում էին՝ դաշնամուրը ցնցվում էր, և ստեղների զրգոցը արծաթե անձրև էր
մաղում։
«Մենակ քեզ հետ կարելի է զրույց անել էս աշխարհի ցավերի մասին,- դաշնամուրին շշնջաց
Կոմիտասը,- մենակ քեզ հետ»,- կրկնեց լցված, և քայլերը նրան դաշնամուրի ետևից տարան։
Դաշնամուրից անջատվող հնչյունները սայլորդի շնչի պես անկանոն էին, նրա շնչի պես տաք։
«Դու ամեն օր ես էդպես նվագում,- մտածեց բեռնակրի մասին,- սա քո հորինած շարականն է, դու
ուրիշը չունիս»։
Եվ ապա հիշեց․
«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր»։
Եվ հիշեց իր նվագարանը՝ հեռու հայրենի եզերքում, Էջմիածնում թողած իր նվագարանը ու թվաց
նրան, թե դաշնամուր ունենալու ցանկությունը դավաճանություն էր իր նվագարանի հանդեպ, և
դաշնամուրը թողած ետ դառավ։
«Իմ ազնիվ, հավատարիմ նվագարանս, իմ անուշ սնդուկս,- շշնջաց նա և ավելացրեց,- ընկերս․․․»։
Հետո փափուկ մի տխրություն եկավ, փաթաթվեց նրան և դրանից ջերմացավ այդ ցրտակեզ
24
փողոցում, մեկեն հայտնված տխրությունը ուսերը ծրարող վերարկու էր։
«Ընկերս»,- կրկնեց լսելի և մատները գրպանում ռիթմիկ շարժվեցին։ Նրանք նվագարանն էին
շոշափում, ողջունում էին, նվագարանի հետ զրույց էին անում։
Հիմա, մի քանի ամիս էր , հեռու էր նրանից, է՛հ քանի տարվա իր խաղընկերոջից։ Էդպես էր։ Դեմդիմաց նստած խոսակցում էին։ Եվ վիճում էին և խորհուրդներ շշնջում իրարու, հետո՝ մի խոսքի
գալիս ու դառնում մի շունչ։ Եվ Կոմիտասը ոգևորված ելնում էր՝ որոնում մեկին, որ ներս բերեր,
դարձներ ականջալուր՝ իր նվագարանի ավետիսին։ Եվ որոնում էր և չէր գտնում նրան՝ իր ու
նվագարանի ոգևորությունը հասկացող մարդուն, ու տուն էր դառնում, նստում նվագարանի կողքին,
միասին լռում էին, երկար էին լռում։ Հետո Կոմիտասը մատները մոտեցնում էր նվագարանին և նորից
ծայրը բացում զրույցի․
Սիրտս նման է էն փլած տներ․․․
Եվ նվագարանը հասկանում էր նրան ու արձագանքում․
Տո՛, լաճ, տնավեր․․․
Հիմա Փարիզ էր եկել ու պատմում էր իր «անուշ սնդուկի» տարիների զրույցը՝ Հայոց աշխարհի
մասին, նրա մշուշված լեռների, այդ լեռնափեշերին խարխլված տների ու տնատերերի համառ ու
հավատով աչքերից՝ թոնիրները լցված դեղին բոցերի մասին․
Եվ Փարիզը մատը խածնել էր․ «Հայ երաժշտություն․․․ նորություն․․․ հայտնագործություն․․․»։
Բեռնակիրն ու սայլակը արդեն չէին երևում, փողոցում մարել էր դաշնամուրի ծլնգոցը, բայց
Կոմիտասի համար դեռ մնում էր, և նա էլի հիշեց։
«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր․․․ երաժիշտ եմ, 37 տարեկան ու դաշնամուր չունեմ»։
Չէ՛, դաշնամուր պետք էր, և ցանկանալը դավաճանություն չէր հին ու հավատարիմ նվագարանի
հանդեպ։ Նրան ինքը չի օտարի, տանից չի հանի դուրս։ Նա կմնա, անկյունից կունկնդրի իր ու
դաշնամուրի զրույցը։ Կլսի ու կժպտա լարերի դեղին ժպիտով։ Կլսի ու գուշակի պես կհաստատի իր
ու դաշնամուրի ավետը։ Երբեմն նաև կմիջամտի, կօգնի, ախր, ինքն ու նվագարանը լավ են իրարու
հասկանում, հին ընկերներ են։
«Եվ դեռ երկար կընկերակցենք․․․ Մինչև դաշնամուր ունենամ, մինչև աշխատելու բոլոր
հարմարություններն ունենամ, կյանքս կանցնի»։
Դեկտեմբերի կեսն էր։ Մրսած օր, և փարիզեցիները դուռ ու լուսամուտ կալել էին օրվա դեմ։ Թվում էր,
թե պաղ երկնքի հետ, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու
լուսամուտներից և ծխնելույզների շրթերից՝ դեկտեմբերին անջատվող ծխի քուլաներից։ Հատուկենտ
էին անցորդները, աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին, և Կոմիտասին ուշ դարձնող չկար։ Իսկ նա,
աննահանջ, սպասում էր․․․ Չորս ժամ է ետ ու առաջ էր անում, փողոցի շրջադարձն ու ետ,
շրջադարձն ու ետ․․․
Չորս ժամ․․․
Եվ դրամապանակն էր մտահան արել, և ճամփապահի նպատակն ու հարկը։ Կար միայն կարոտյալ
մեկի հետ հանդիպելու ցանկություն, կարոտյալ մի մարդու, որը ձմեռվա այդ օրը աշխարհում
ամենաշատը պետք է մրսած լիներ։ Թող գար, տեր դառնար այն աղոթքին, որ իր համար հայր սուրբն
է արել երկրի պաղ գմբեթի տակ, աղոթել անարև առավոտից մինչև անարև արևպատոց։
Ու եկավ նա․․․
Դեռատի կին էր՝ այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, ճոթերը բզիկ գլխաշորով։
(Անակնկալ էր, չգիտես ինչու, մտքով չէր անցել, որ դրամապանակի տերը կարող էր կին լիներ)։
25
«Աշխարհում, բնության դեմ սուր վերցրածները շատ են,- նորից մտածեց Կոմիտասը,- բնությունը
սրան կին է երկնել, այր մարդու բեռ են բարձել ուսերին․ կինը սպանում են, կնոջը ստիպում այրմարդ
դառնալ»։
Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր։ Նա
քայլում էր տրտում ու անվստահ, և ոտքերը, հայացքի հետքով կամուկաց շարժվում էին․ հայացքի
հետ դողում, աչքթարթումի հետ կանգնում՝ ճլպտորում մի թիզ գետնին, մտածում աջ ու ձախ
թեքվելու, ետ դառնալու մասին։
Կնոջ թափառիկ հայացքը հանդիպեց Կոմիտասին, հետո կծկվեց, կուչ եկավ ոտքերի մոտ՝ դարձավ
գողտուկ հայացք, և նա կորածը փնտրել շարունակեց գողտուկ հայացքով ու հանկարծ զգաց, որ
սալարկին կենտրոնացած հայացքը հիմա դրամապանակ չի որոնում, այլ ճիգով պահում է հենց նոր
իրեն հանդիպած հայացքը և ինքը դրա իմաստն է ուզում հասկանալ։
«Աչքերը սև էին․․․ Տխուր․․․ Եվ․․․»։
Կինը լարված պահում էր Կոմիտասի դեմքը, աչքերը, հայացքը, կինը ձգտում էր աչքը չթարթել,
չկորցնել այդ անծանոթ մարդու դեմքը, աչքերը, հայացքը։ Ախր, դրանք խոսք ունեին, և նրան թվաց, թե
խոսքն իրեն էր ուղղված։
«Աչքերը սև էին, տխուր և տխրությունը․․․ ինձ համար էր»,- սիրտ արեց մտածել, և հուզմունքից
շուրթերը դողացին, ու տաք դողը հոսեց ծնկներով։ Նա փորձեց բարձրացնել գլուխը՝ էլի նայել, բայց
մի գթոտ ձեռք, որն էր Կոմիտասի հայացքը, գլխաշորի տակ մազերն էր շոյում, և կինը չուզեց
շոշափել, ստուգել, պարզել չեղած տեղից մեկեն հայտնված գթասիրտ ձեռքը, որին նա, է՛հ, երբվանից
սպասում էր․․․
Ապա կնոջ կախ գցած հայացքը առավ Կոմիտասի վերարկուի սև փեշերը, տաբատի սև փողքերը, սև
ոտնամանները, որոնց վրա ասեղի պես փայլփլում էր ցուրտը, և դողը ծնկներից հասավ, շփոթեց
ոտքերը։ Կնոջ քայլերը ավելի չկամ դարձան, շփոթ ու չկամ, ախր, էլի մի քանի քայլ՝ և ինքը կանցնի
այդ անծանոթ մարդու մոտով, հետո այդ տաքուկ ձեռքի փոխարեն գլխաշորի տակ կսողոսկի ցուրտը,
և ինքը կմնա ձմեռաշունչ օրվա ու կորած դրամապանակի հետ։

Մադմուազել․․․
Կինը ցնցվեց։ Խառնված ամեն քայլի հետ նա սպասել էր՝ ուր որ է կլսի այդ աչքերի ձայնը (ախր
աչքերում իրեն ուղղված խոսք կար), շունչը պահած սպասել էր և Կոմիտասի ձայնի հետ ցնցվեց, դա
շնչակտուր սպասման ճիչն էր։

Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք։
Աղջկա ոտք ու ծնկների դողը մարել էր, դարձել էր տաք թմրություն, կոպերը ծանրացել, իրար էին
գալիս, և նա զգաց, որ հոգնած է, շատ է հոգնած և քնել է ուզում․․․ Մի տաք անկյուն լիներ․․․ Քնել է
ուզում․․․

Այո․․․ դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն։
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը։

Ահավասիկ։ Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք։ — Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը,
դրամապանակը առավ, դողացող մատներով փորձեց բացել։ Դա ակամա մղում էր, պահի հետ կապ
չունեցող։ Կոմիտասը ափերի մեջ առավ նրա ձեռքերը։
-Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է․․․
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ։
26
-Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա։ Ձեզ հրավիրում եմ։
Անպատճառ եկեք։ Ցտեսություն։
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց։
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան, ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները
դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը, աչքերը, հայացքը, ձայնը։ Ու երբ
Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին։
Իսկ Կոմիտասը հեռանում էր՝ հոգում տխուր ու ծանր մի խաղաղություն։ Եվ հոգում նորեն
անհասկանալի մի ալիք՝ զեռ, կտրակցուն։ Ներսում էլի աչք էր բացել, թպրտում էր իրենից թաքնված
մի զգացում, որի հեռու-հեռավոր արձագանքն էր միայն տեղ հասնում, այսքանը․ Կոմիտասին թվում
էր, թե այդ չորսժամյա սպասումը մի քիչ ուրիշ պետք է լիներ։ Ինչպե՞ս․․․ Մի քիչ ուրիշ ձևի, ախր
ինքը սպասում էր․․․ այր մարդու, բայց կին հայտնվեց։
Նա նորից շրջվեց, նայեց, կինը դեռ կանգնած էր։ Նորեն թափահարեց ձեռքերը, և նորեն ականջը
թմբկահարեց թուխս դրած հավքերի թպրտուքը։

Կազմակերպությունների տիպերը

Կազմակերպությունների տիպերը

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում «Հայներարտբանկ» ՓԲԸ) հիմնադրվել է 1992թ-ին: Գլխավոր տնօրեն՝ Արտակ Հանեսյան

Ամերիաբանկի բաժնետերերն են՝ Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) լիմիթեդ՝ 56,6%, Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկ՝ 17,8%, Ասիական Զարգացման Բանկ՝ 13,9%, Ի Էս Պի Էս Հոլդինգ Լիմիթեդ՝ 11,6%:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

«Տելեկոմ Արմենիա» (նախկին «ՎԵՈՆ Արմենիա» և «ԱրմենՏել») ՓԲԸ-ն պատկանում է ԹԻՄ ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն ու սեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Հոկտեմբերի 29-ին «Թիմ» ՍՊԸ-ն ձեռք է բերել ընկերության 100% բաժնետոմսերը՝ օգտագործելով վարկային միջոցներ։ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս գործում է Beeline բրենդի ներքո:

«ՍԱՍ» գրուպ ՍՊԸ

ՍԱՍ Գրուպը մանրածախ առևտրի ոլորտի առաջատար ընկերություններից է Հայաստանում: Այն հիմնադրվել է 1995 թ. երկու եղբայրների` Արամ և Արտակ Սարգսյանների կողմից:

«Մուլտի-Լեոն» ՍՊԸ

50-50 համամասնությամբ «Մուլտի-Լեոնի» փայատերերն են «Սթրիմ Ֆորս» ՓԲԸ-ն (Սեդրակ Քոչարյանը) եւ «Մուլտի Գրուպը»: «Մուլտի-Լեոնի» կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ձևավորվել է 1991 թվականից գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կանոնադրական կապիտալում ներկայում կազմում է 4.29%: Բաժնետոմսեր՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ- 25% + 1 բաժնեմաս, «Ֆլեշ» ՍՊԸ՝ 72.73% մասնաբաժին և Բարսեղ Բեգլարյան՝ 22.63% մասնաբաժին:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկն ունի 5,027 բաժնետեր։ Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 26մլն ՀՀ դրամ։ Այն ներառում է 1,8մլն սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով և 424,600 արտոնյալ բաժնետոմս, յուրաքանչյուրը 15,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։

Անհատ ձեռներեց

Տիգրան Գևորգյան- «ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍՏԵՄՍ» Սառնարանային Սարքավորումներ Ներմուծող և Սպասարկող ԸՆնկերություն

Ազնիվ Մուշեղյան- «ՀԻՆ ԹՈՆՐԱՏՈՒՆ»

Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդը կարող է ապրել և աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևավորել և վերափոխել, որ այն ավելի արդյունավետ դառնա:

  • Գյուղատնտեսական— Ենթ. ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին: Այն հերկում ենք, խոտ ցանում, անց ենք կացնում ջրանցք և ստանում ենք բարձր բերք: Միաժամանակ կարելի է մարգագետնի եզրին կառուցել անասնապահական ֆերմա, մշակել յուղ, պանիր և այլն:
  • Անտառտնտեսական— Եթե ընդարձակ տարածության վրա ոռոգման ցանց է ստեղծվում, կատարում են սանիտարական ծառահատում, փայտանյութով մի հատվածում բնակավայր են հիմնում, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ:
  • Լեռնարդյունաբերական— Ենթ. հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր: Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր։ Միաժամանակ զարգանում է սպասարկման ոլորտը, առողջապահությունը, տրանսպորտի համակարգը և այլն:
  • Ռեկրեացիոն— Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա: Կառուցվելու են առողջարաններ, հանգստյան տներ, զբոսայգիներ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը:
  • Տրանսպորտային— Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան: Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:
  • Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է այն հաշվով, որ պաշտպանական հզորությունը ուժեղացվի, կառուցվում են զորանոցներ,ռազմական նշանակության օբյեկտներ:
  • Ուսումնական— Կան համալսարաններ, բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ: Սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ, խանութներ, հյուրանոցներ և այլն:
  • Արդյունաբերական— Կան արդյունաբերության շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններ են արտանետում: Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու, ավելի ապահով վայրերում, որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:
  • Մարդածին— օր․՝ քաղաքները, գյուղերը։ Ենթ.՝ կառուցվում է բնակավայր և շրջանում կան ճահճային ֆացիաներ, որտեղ մոծակներ են բազմանում: Ահա այստեղ մարդու միջամտությամբ ճահիճները չորացվում են, այսինքն տեղի է ունենում լանդշաֆտի մարդածին կարգավորում: