Անհատական նախագիծ- թարգմանություն

Բուլղարիայի գինիները

 

Բուլղարիան ժամանակին համարվում էր Արևելյան Եվրոպայի գինեգործական ամենահուսալի երկիրը։ 1975 թվականին այն հայտնի էր իր էժան գինով, որը կոչվում էր Կաբերնե Սովինիոն։ Այդ ժամանակից ի վեր Բուլղարիան կորցրել է էժան, բայց լավ գինիների մշտական ​​արտադրողի կարգավիճակը, և նրա հեղինակությունը լուրջ վնաս է կրել։

 

Այնուամենայնիվ, սեփականաշնորհման ընթացքում խաղողի նոր, հսկայական այգիներ են առաջացել, գինիներն այլևս չեն խառնում, այլ ստեղծելում են մեկ վստահելի արտադրանք: Գինիներից լավագույններն ավելի բազմազան են դարձել։

 

Բուլղարացիները խաղող են աճեցնում արդեն երեք հազարամյակ, սակայն գինեգործության գաղտնիքները գրեթե կորցրել են մուսուլման թուրքերի կառավարման տարիներին՝ 1396-1878 թթ.։ Միայն 1918 թվականին գինեգործությունը սկսեց վերածնվել, իսկ 70-ական թթ. բուլղարացիներն առաջին անգամ փորձեցին արտահանել իրենց գինիները։ 70-ականների կեսերին խաղողի ամենաժամանակակից տեսակը Կաբերնե Սովինիոնն էր: Միևնույն ժամանակ, արևմտյան երկրների մեծ մասում սկսվեց տնտեսական անկում, ինչը գինի գնահատող բազում մարդկանց դրդեց փնտրել ավելի էժան այլընտրանքներ, օրինակ՝ Բորդոյի գինիները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *