Գործնականաշխատանք

Գտնել հեղուկում ընկղմված մարմնի վրա ազդող ճնշումը, եթե խորությունը, որի վրա գտնվում է մարմինը h=5մ , իսկ հեղուկի խտությունը ρ=1000

Գտնել մարմնի վրա ազդող ճնշումը, եթե մարմնի վրա ազդող մակերեսը S= 52մ², իսկ ուժը որն ազդում է մարմնի վրա F= 104Ն։

P=F/S P=104/52=2 Պ

Գործնական աշխատանք- Քոլեջ

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար և ինչու՞։

Պետական կառավարման արդյունավետ ձևի ընտրության հարցը
ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած ցանկացած պետության առջև ծառացող կարևորագույն հիմնախնդիրներից է։

Առավել ժողովրդավարական արժեհամակարգերի գաղափարն ամբողջական դրսևորում է ստանում խորհրդարանական կառավարման մոդելի շրջանակներում: Կառավարման այս ձևը երկիրը տանում է ժողովրդավարացման ճանապարհով, ապահովում է ժողովրդի և քաղաքական տարաբնույթ ուժերի առավել ներկայացվածությունը առանցքային որոշումների կայացման գործընթացում՝ նպաստելով քաղաքական համակարգի կայունացմանը և քաղաքակիրթ ընդդիմության ձևավորմանը:

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով։

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Կրոնապետությունը պետության ձև է, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսի աշխատությունում։ Սովորաբար կրոնապետության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը։ Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։

6․ Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։

Վիրուսներ, վիրուսային հիվանդությունների տարածման կանխարգելիչ

Վիրուս (լատ.՝ virus՝ թույն), ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Նոր վիրուս թե՞ SARS-ի վերադարձ

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
  • բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար:

Կանխարգելում և բուժում

Վիրուսի ոչնչացումը հիմնականում զուգորդվում է տեր բջջի վրա բացասական ազդեցություն ունենալով։ Վիրուսային հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ մոտեցումը պատվաստումն է, որը հիվանդության հանդեպ ձևավորում է իմունիտետ և հակավիրուսային դեղամիջոցների օգտագործումը։

Գիտնականները հերպեսի վիրուսը հաղթահարելու միջոց են գտել

Պատվաստումներ

Պատվաստումը վիրուսային վարակների կանխարգելման էժան և արդյունավետ եղանակ է։ Պատվաստումները վիրուսային հիվանդությունների կանխարգելման համար օգտագործվել են վիրուսների հայտնաբերումից շատ ավելի վաղ։ Պատվաստումների միջոցով բուժվել են շատ մահացու հիվանդություններ, ինչպիսիք են՝  կարմրուկը, խոզուկը և կամրախտը։ Բնական ծաղիկի վարակն այժմ ամբողջությամբ վերացված է։ Պատվաստումը կարող է կազմված լինել կենդանի-ապաակտիվացված կամ մահացած վիրուսային սպիտակուցներից։ Ակտիվ պատվաստումները պարունակում են վիրուսի թուլացված ձևը։ Այն հիվանդություն չի հանգեցնում, սակայն առաջացնում է իմունիտետ։

Այս պատվաստանյութերը կարող են վտանգավոր լինել թուլացած իմունիտետով մարդկանց համար, քանի որ հավանական է հիվանդության զարգացումը։  Դեղին տենդի վիրուսի պատվաստանյութը, որը անվանվել է «17D», ամենայն հավանականությամբ, երբևէ ստեղծված ամենաապահով և արդյունավետ պատվաստանյութն է։

Հակավիրուսային դեղամիջոցներ

Հակավիրուսային դեղամիջոցները հաճախ նուկլեոզիդին նման նյութեր են, որոնք կրկնապատկման ընթացքում վիրուսները սխալմամբ ընդգրկում են իրենց գենոմում։ Ընդգրկելուց հետո վիրուսի կյանքի ցիկլը կանգ է առնում, քանի որ նոր սինթեզվող վիրուսային ԴՆԹ-ները ոչ ակտիվ են հիդրօքսիլ խմբերի անբավարարության հետևանքով։ Ֆոսֆորի ատոմներին միանալով հիդրօքսիլ խմբերն առաջացնում են ԴՆԹ-ի մոլեկուլի ամուր կմախքը։ Այս պրոցեսը կոչվում է շղթայի տերմինացիա։ Նուկլեոզիդին նման նյութերից է ացիկլովիրը՝ հերպեսի վիրուսի և լամիվուդինը՝ ՄԻԱՎ-ի և հեպատիտ B-ի վիրուսի համար։ Ացիկլովիրը ամենահին և ամենից հաճախ նշանակվող հակավիրուսային դեղամիջոցն է։

Հեպատիտ C-ի հարուցիչը ՌՆԹ վիրուս է։ Այս հիվանդությամբ վարակված մարդկանց 80%-ի մոտ հիվանդությունը քրոնիկական է, չբուժվելու դեպքում այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն այժմ բուժվում է հակավիրուսային դեղամիջոց ռիբավիրինի և ինտերֆերոնի համակցմամբ։

Վառժություն

Սյունակներից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բառ

ձայն -զուրկ =ձայնազուրկ
սեր-սնել=սիրասու   տանել
մրրիկ  -ծեծ=մրկածեծ
հաշիվ -տանել=հաշվետար
խունկ -ծաղիկ=խնկածաղիկ

Փափուկ-սնել=փափկասուն
տոհմ-ծառ =տոհմածառ
տեղ-անուն=տեղանուն
արծիվ-քիթ=արծվաքիթ
լայն-հուն=լայնասուն

թավ-մազ=թավամազ

կակուղ-մորթի=կակղամորթ

միտք-հորիզոն=մտահորզոն

Ադամ-խնձոր=ադամախնձոր

խոշոր-մարմին=խոշորամարմին

կեղծ-անուն=կեղծանունթերթ
շուտ-փութալ=շուտափույթ
անձ-թերթ=անձնաթերթ
իրար-մերժել=իրարամերժ
հոգի-որդի=հոգեորդի
հատակագիծ
ուղղագիծ
նախագիծ
դիմագիծ
շրջանագիծ
ուղանկյունագիծ
ուրվաագիծ

Կինետիկ և պոտենցիալ էներգիա

Մարմինը միշտ օժտված է լինում էներգիայով։Մեխանիկայում ճանաչում են 2 տեսակի էներգիա՝ կինետիկ և պոտենցիալ։

Ցանկացած էներգիա ի վիճակի է վերածվել մեկից մյուսը։ Օրինակ․՝ կինետիկ էներգիան վերափոխվի ներքին էներգիայի և մարմինը տաքանա։

Pin on Physics Energies

Երբ մենք մարմինը գցում ենք վերև, այն արագություն է ձեռք բերում, բարձրանում է որոշակի հեռավորություն, կանգ առնում և ընկնում։ Բարձրանալու ժամանակ կինետիկ էներգիան աստիճանաբար մեծանում է։ Երբ մարմինը կանգնում է, նրա էներգիան փոխակերպվում է պոտենցիալի։ Կինետիկ էներգիան պայմանավորված է շարժումով։

Kinetic and potential energy, physics law conceptual vector illustration |  Kinetic and potential energy, Potential energy, Physics laws
Մեխանիկական էներգիայի փոխակերպումը մի տեսակից մյուսին,մեխ. էներգիայի  պահպանման օրենքը — դաս։ Ֆիզիկա, 8-րդ դասարան.

Ճնշման ուժ

Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:
Բազմաթիվ դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի վրա ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն նրա մակերևույթին ազդող ուժի մեծությունից, այլև այն մակերևույթի մակերեսից, որի վրա ազդում է ուժը, իսկ ավելի ճիշտ` ճնշման ուժի և այդ մակերեսի հարաբերությունից:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:
Եթե ճնշումը նշանակենք P, մակերևույթի մակերեսը` S, իսկ ճնշման ուժը` F, ապա սահմանման համաձայն.
P=F/S
Քանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ մակերեսը՝ քառակուսի մետրերով, ապա ճնշման միավորը կլինի 1Նմ2 -ը:
Դա այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ճնշման ուժ 1 մ² մակերեսով մակերևույթի վրա ազդելիս:
Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Պասկալի՝ այդ միավորը կոչվում է պասկալ՝
1 Պա = 1Նմ2
Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա

Քայլք Աշոտ Բլեյանի հետ. Երևանը սեբաստացու աչքերով

Այսօր՝ ժամը 9։00-ին, մենք՝ սեբաստացիներս, Աշոտ Բլեյանի հետ հավաքվեցինք Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտ։ Աշոտ Բլեյանը մեզ պատմում էր Ալեքսանդր Թամանյանի և Կասկադի պատմությունը, մեզ շատ հետաքրքիր էր, որովհետև ես առաջին անգամ էի Կասկադում, ու  մեծ հետաքրքրությամբ էի  լսում այն պատմությունները, որ պատմում էր տիարը։ Մենք, իհարկե, չէինք կարող չբարձրանալ Կասկադի բարձունքը։ Կասկադի աստիճանները բարձրանալուց հետո ուղևորվեցինք դեպի Հաղթանակի զբոսայգի։ Ճիշտ Է, ես շատ էի եղել այդտեղ, բայց երբեք այդքան չէի խորացել այգում և նրա պատմության մեջ։  Ինձ շատ հատաքրքիր էր լսել տիար  Բլեյանին, նա մեզ շատ բաներ պատմեց և սովորեցրեց 2-3 ժամ զբոսնելու ընթացքում։ Հետո մենք ուղևորվեցինք դեպի քոլեջ և այդքանով ավարտեցինք մեր քայլքը հին Երևանեում։ Շատ շնորհակալ եմ տիար Բլեյանին, որ մեզ ցույց տվեց մեր Երևանը։ Ես մի ուրիշ Երևան բացահայտեցի ինձ համար։

ԳՄՕ

ТРИ КЩРОЧКИ-ԻՆ ԻՄ սիրելի չիպսերից է, բայց իր մեջ պարունակում է ԳՄՕ՝(E621,E627,E631,E330,E262,E160,E551)

ROYL ARMENIAI 3in1-սուրճի մեջ նույնպես կա ԳՄՕ՝ (E340,E452,E471,E551)

msm-ի մեջ քիչ քանակությամբ բայց կա ԳՄՕ՝(E120,E133):