Քայլք Աշոտ Բլեյանի հետ. Երևանը սեբաստացու աչքերով

Այսօր՝ ժամը 9։00-ին, մենք՝ սեբաստացիներս, Աշոտ Բլեյանի հետ հավաքվեցինք Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտ։ Աշոտ Բլեյանը մեզ պատմում էր Ալեքսանդր Թամանյանի և Կասկադի պատմությունը, մեզ շատ հետաքրքիր էր, որովհետև ես առաջին անգամ էի Կասկադում, ու  մեծ հետաքրքրությամբ էի  լսում այն պատմությունները, որ պատմում էր տիարը։ Մենք, իհարկե, չէինք կարող չբարձրանալ Կասկադի բարձունքը։ Կասկադի աստիճանները բարձրանալուց հետո ուղևորվեցինք դեպի Հաղթանակի զբոսայգի։ Ճիշտ Է, ես շատ էի եղել այդտեղ, բայց երբեք այդքան չէի խորացել այգում և նրա պատմության մեջ։  Ինձ շատ հատաքրքիր էր լսել տիար  Բլեյանին, նա մեզ շատ բաներ պատմեց և սովորեցրեց 2-3 ժամ զբոսնելու ընթացքում։ Հետո մենք ուղևորվեցինք դեպի քոլեջ և այդքանով ավարտեցինք մեր քայլքը հին Երևանեում։ Շատ շնորհակալ եմ տիար Բլեյանին, որ մեզ ցույց տվեց մեր Երևանը։ Ես մի ուրիշ Երևան բացահայտեցի ինձ համար։