Լենկ Թեմուր 

 Մ.ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ-ՔՈԼԵՋ 

  

  

Ռեֆերատ 

  

Բաժին՝              Համակարգչային գեղարվեստական նախագծում 

Կուրս՝                1-ին 

Առարկա՝           Հայոց պատմություն 

Թեմա ՝               Լենկ Թեմուր 

Ուսանող՝          Գրիգորյան Կարեն 

Դասախոս ՝        Սահակյան Էլյա 

  

  

  

  

  

  

ԵՐԵՎԱՆ 2021 

 

Ներածություն 

 

Լենկ Թեմուրը որևէ բերդի վրա հարձակվելիս նրա մոտ սպիտակ, կարմիր կամ սև վրան էր բարձրացնում: Սպիտակ վրանի բարձրացնելու դեպքում նշանակում էր, որ կամավոր հանձնվելու դեպքում ներում կշնորհվի, կարմիր վրանը նշանակում էր, որ կամավոր չհանձնվելու դեպքում բերդը գրավելուց հետու բոլոր սուր կրողները կնահատակվեն, սև վրանը նշանակում էր, որ երկարատև դիմադրության դեպքում բոլորին սրի կքաշի` չխնայելով անգամ երեխաներին…Լենկ Թեմուրը պատմական ասպարեզ իջավ խառնակ ժամանակաշրջանում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              

 

 

 

 

 

 

 

 

 

           

                        Լենկթեմուրի արշավանքները Հայաստան 

 

 

Միջինասիական զորապետ Լենկթեմուրը (Կաղ Թեմուր) XIV դ. վերջին ստեղծել էր մի ընդարձակ պետություն, որի մայրաքաղաքն էր Սամարղանդը։ Պարսկաստանի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը 1386թ. անցան Երասխ գետը և մտան Սյունիք։ Առաջ շարժվելով Այրարատյան դաշտով՝ նրանք ասպատակեցին շրջակա բնակավայրերը։ 

Հաջորդ տարում Լենկթեմուրի զորքերը կրկին ավերածություններ գործեցին՝ ահ ու սարսափ տարածելով ամենուր։ Դաժանությունների դիմելով՝ նրանք ցանկանում էին ահաբեկել բնակչությանը և նրան զրկել դիմադրողականությունից։ Բայց դա էլ չօգնեց։ Լենկթեմուրի զորքերն այդպես էլ չկարողացան ընկճել Սասունի լեռնականներին, իսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Կատաղած Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել Վանի բերդի ժայռից։ Սպանվածների կույտն այնքան բարձրացավ, որ վերջին նետվածները ողջ էին մնում։ 

Վերջին անգամ Լենկթեմուրի զորքերը Հայաստան ներխուժեցին XV դ. սկզբին՝ շարունակելով ավերել երկիրը և կողոպտել բնակչությանը։ 1402թ. Լենկթեմուրի զորքերը ծանր պարտության մատնեցին օսմանյան սուլթան Բայազետին Անգորայի ճակատամարտում։ Միայն Սեբաստիայում նրանք կենդանի թաղեցին ավելի քան 4000 մարդու։ Սակայն արյունարբու բռնակալը 1405թ. մահացավ, նրա աշխարհածավալ պետությունը սկսեց քայքայվել, իսկ շրջակա երկրներն էլ կարճ ժամանակով ազատվեցին Նոր արհավիրքներից։Թեմուրը մանկուց վռնդված էր տնից: Նա ավազակությամբ էր ապրում, միջոցներ հայթայթում: Շուտով մեծ ավազակախումբ հավաքեց, որով թալանում էր քարավանները, բնակավայրերը: Ապա հավաքեց մեծ բանակ, որով գրավեց իշխանությունը: 

1385 թվականից նա սկսեց իր արշավանքները դեպի երկրի չորս դին: Մինչ այդ նա իրեն ենթարկեց ողջ Միջին Ասիան, Չինաստանի մի մասը: Թեմուրի հորդաները ներխուժեցին նաև Հնդկաստան, սակայն այնտեղ առանձնակի հաջողության չհասան: 1385 թվականին Թեմուրն արշավեց ու իրեն ենթարկեց Իրանն ու Ատրպատականը: Մեկ տարի անց նա մտավ Հայաստան՝ Սյունիքի կողմից: Նա պաշարեց Երնջակ անառիկ բերդը, ուր պահվում էին Ատրպատականի տեր Ջալաիրյանների հարստությունները: Նա չկարաղացավ գրավել Երնջակն ու ասպատակներ սփռեց Հայաստանով մեկ: Թեմուրին ամենուր մեծ դիմադրություն էր սպասվում հայոց երկրում: Հատկապես հզոր դիմադրություն ցուցաբերեցին կարբեցիները իշխան Մարտիրոսի գլխավորությամբ: 

 Նույնը` Շահապոնք բերդի դիմադրությունը Պռոշյանների հրամանատարությամբ, Ծարի Դոփյանները… Թեմուրին ուժեղ դիմադրություն ցուցաբերեցին նաև Երևանն ու Արշարունիքի Կապույտ բերդը: Գրավելով Երևանը՝ Լենկ Թեմուրը առանձնակի դաժանությամբ կոտորեց քաղաքի բնակիչներին: Մինչ Թիֆլիս հասնելը Լենկ Թեմուրը գրավեց ու հողին հավասարեցրեց Պղնձահանքը՝ ներկայիս Լոռու Ախթալա քաղաքը, որ շեն ու բազմամարդ բնակավայր էր: Սակայն Պղնձահանքի մատույցներում ամրակուռ ժայռերի մեջ պատսպարված ամրոցը գրավել չկարողացավ և ստիպված շրջանցեց այն: Մինչ օրս Ախթալայի բնակիչները անառիկ այդ ամրոցը կոչում են Լենկ Թեմուրի բերդ… 

 

                             

 

 

 

   

 

                                    Եզրակացություն 

 

Ամեն դեպքում՝ ուժերն անհավասար էին և Թեմուրը ընկճելով հայության դիմադրությունը` հայտնվեց Թիֆլիսի պարիսպների տակ: Նա գրավեց քաղաքը, արյան նախճիր սարքեց այնտեղ ու հեռացավ Մուղան` ձմեռելու: Տարօրինակ է, բայց ճիվաղը իր հետքն է թողել նաև արվեստում. 

Կաղ, կուզիկ ու միաչքանի Թեմուրը հանձնարարում է իր երկրի նկարիչներից մեկին` նկարել իրեն: Նկարիչը նկարում է այնպես` ինչպիսին կար բռնակալը` կաղ ու միաչքանի: Թեմուրը տեսնելով նկարը` հանձնարարում է գլխատել նկարչին: Այսպես արվեստում նշմարվում է ռեալիզմը: 

Թեմուրի հրավիրած հաջորդ նկարիչը` իմանալով առաջին նկարչի պատմությունը, նրան նկարեց բոլորովին այլ կերպ. բարձրահասակ, հաղթանդամ, գեղեցիկ… Թեմուրը տեսնելով նկարը` գլխատել տվեց նկարչին:
Այսպես արվեստում ծնվեց ռոմանտիզմը: 

Իսկ հրավիրված երրորդ նկարիչը Թեմուրի կուզիկությունը թաքցնելու համար` նրան պատկերեց ձիու վրա, և առողջ աչքի ու ոտքի կողմից: Թեմուրը տեսնելով նկարը` շատ հավանեց ու մեծ պարևների արժանացրեց նկարչին:
Այսպես արվեստում ծնվեց սյուրռեալիզմը…