մաթեմատիկայի սեպտեմբերյան ֆլեշմոբ

1.3 թվի 40 տոկոսը բազմապատկեցին 3 թվի 60 տոկոսով: Արդյունքում 3 թվի քանի՞ տոկոսը ստացվեց:
72%:
2.Որքա՞ն է առավելագույն մնացորդը, որ կարող է ստացվել երկնիշ թիվն իր թվանշանների գումարին բաժանելու արդյունքում:
Առավելագույն մնացորդն է 6։
3․Երկու ճյուղերի վրա միասին կա 25 ճնճղուկ։ Այն բանից հետո, երբ առաջինից երկրորդը թռավ 5 ճնճղուկ, իսկ երկրորդից թռավ-գնաց 7 ճնճղուկ, երկրորդ ճյուղի վրա մնաց երկու անգամ քիչ ճնճղուկ, քան առաջինում։ Քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:
Առաջինը ճյուղին-17 Երկրորդ ճյուղին 8։
4.Ուղղի վրա նշված է հինգ կետ: Մեսրոպը փորձում է հաշվել երկու կետերի բոլոր հնարավոր հեռավորությունները: Արդյունքում նա ստանում է հետևյալ թվերը՝ դասավորված աճման կարգով՝ 2, 5, 6, 8, 9, N, 15, 17, 20, 22: Որքա՞ն է N-ի արժեքը:
N=11։
5.N բնական թիվն ունի վեց տարբեր բաժանարարներ՝ ներառյալ 1-ը և N-ը: Բաժանարարներից հինգի արտադրյալը 648 է: N-ի ո՞ր բաժանարարը չկա այդ արտադրյալում:
Չկա 9։
6. 7×11 չափերով ուղղանկյան մեջ ներգծել են երկու շրջանագիծ (տես նկարը): Գտեք այդ շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը:
Շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 5,5սմ է։
7. Առավոտյան ծաղկավաճառը բերեց 200 վարդ։ Օրվա կեսին վարդերի կեսից ավելին վաճառվեց։ Նա մնացած վարդերով ցանկանում էր պատրաստել ծաղկեփնջեր։ Եթե նա կազմեր 3,4,5 կամ 6 վարդերից կազմված փնջեր, ապա մեկ վարդ կավելանար: Քանի՞ վարդ էր վաճառել ծաղկավաճառը առավոտյան։
10 հատ ծաղկեփունջ։
8. Նկարում պատկերված 2 սմ կողմով շեղանկյունը կառուցելու և այն 1 սմ կողմով եռանկյունների տրոհելու համար պահանջվել է լուցկու 16 հատիկ: Քանի՞ հատ լուցկու հատիկ է պետք այսպիսի, 7 սմ երկարությամբ կողմով շեղանկյուն կառուցելու համար:
56 լուցկու հատիկ։
9․Ավտոբուսում գտնվող ուղևորը պատուհանից նկատեց նույն ուղղությամբ քայլող իր ընկերոջը։ Ընկերոջը նկատելուց ուղիղ 3 րոպե հետո նա կանգառում իջավ և ոտքով շարժվեց ընկերոջն ընդառաջ։ Ավտոբուսից իջնելուց քանի՞ րոպե հետո ուղևորը կհասնի ընկերոջը, եթե նա շարժվում է ընկերոջ արագությունից 40% -ով ավել արագությամբ, իսկ ավտոբուսից՝ 7 անգամ դանդաղ արագությամբ։
11րոպե հետո
10. AM-ը ABC եռանկյան միջնագիծն է։ Գտեք <BAM-ը, եթե <ABC=105^0, իսկ <ACB=30^0:
22,5^0։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *